Сегодня: 25 Апрель 2024г., 00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։

30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, մեր պետությունները սկիզբ դրեցին հայ-բրիտանական միջպետական փոխգործակցության և բարեկամ ժողովուրդների միջև սերտ շփումների ամրապնդման գործընթացին՝ հիմնված պատմական առնչությունների, ընդհանուր արժեհամակարգի, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա։

Այս հոբելյանը կարևոր հանգրվան է՝ արժևորելու երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները, վերաիմաստավորելու համատեղ անցած ճանապարհը և ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարները։

Միացյալ Թագավորությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականաշինության ճանապարհին կարևոր գործընկեր է եղել և այսօր էլ իր ավանդն է բերում մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։

Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձը լայն  հնարավորություններ է ընձեռում հայ-բրիտանական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ նոր խթան հաղորդելով երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական գործընկերությանը և բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի։ Այս համատեքստում խորհրդանշական եմ համարում առաջիկայում ակնկալվող ՀՀ-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփումը, որը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։

Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս 30-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր երկրներին հոբելյանական տարեդարձներով լեցուն բեղմնավոր փոխգործակցություն»:

Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режима Азербайджан наглеет, Пашинян маневрирует Турция продолжает политику отрицания благодаря поведению Пашиняна Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» «Арсенал» одержал крупнейшую победу над «Челси» в истории Мир о геноциде армян 1915 года в Османской империи: высказывания известных личностей к 109-ой годовщине трагедии Пашиняну не верят даже на Западе В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Президент Турции терроризирует, а Пашинян подавляется Режим перешел к репрессиям и насилию в Тавуше Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .