Сегодня: 18 Апрель 2024г., 00:00

Նրա դեմքին կասեմ, որ… Գոհար Ավետիսյանի ամուսինն առաջին անգամ խախտել է լռությունն ու ասել, թե ինչ է եղել իրականում

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Գոհար Ավետիսյանըպաշտոնապես հաստատել էր իր ամուսնալուծության լուրը: Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին:

Լուսանկարի մեկնաբանություններում շատեր քաջալերում էին Գոհարին՝ նշելով, որ նա դեռ կգտնի իրեն արժանի տղամարդուն ու նրա հետ երջանիկ կլինի: Գոհարին աջակցողների շարքում էր նաև հայտնի ոճաբան Սերդար Կամբարովը: Վերջինս գրել էր.
«Գոհար, ամեն ինչ լավ է լինելու: Մի մտահոգվիր: Կարևորն այն է, որ բոլորը ողջ ու առողջ են: Իսկ տղամարդ մենք կգտնենք»:


Այս միտքը, կարծես թե, հունից հանել է Գոհարի նախկին ամուսնուն՝ Սերգեյին: Վերջինս որոշել է խախտել լռությունը ու հենց Գոհարի լուսանկարի մեկնաբանություններում պատասխանել է ոճաբանին:


«Կարծու՞մ ես: Բախտդ շատ է բերել, որ մենք անձամբ ծանոթ չենք»,- գրել է Սերգեյը:

Վերջինիս գրառումից հետո Գոհարի երկրպագուները սկսել են հետաքրքրվել՝ ինչ է տեղ ունեցել իրականում: Ոմանք անգամ խնդրել են Սերգեյին վերադարձնել Գոհարին և չքանդել ընտանիքը:

«Ես պարտավոր չեմ որևէ մեկի առաջ արդարանալ: Եթե ես ցանկանամ ինչ-որ բան ասել ինչ-որ մեկին, նրա դեմքին կասեմ: Նույնն էլ պահանջում եմ իմ անձի հանդեպ: Այստեղ գրելու կարիք չկա»,- ասել է Սերգեյը՝ նշելով, որ իրականությունը միշտ 2 կողմ ունի:Հիշեցնենք, որ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության ատճառների մսին՝ Գոհարը գրել էր.
«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։

Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրիմ ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։Ես ամփոփումներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։ Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։

Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»:
Հիշեցնենք, որ սա հայտնի դիմահարդարի 2-րդ ամուսնությունն էր:

Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь. Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша? Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей команды Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян «Урарту» проиграл «Арарат-Армении» Wine Story. Вино ко Всемирному дню Мальбека до 5000 драм Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Под давлением общественности отказались от очередной предательской программы Предупреждения Ирана властям Армении Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян Большими шагами к диктатуре: беспрецедентная пытка План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Пашиняновский режим отрекается от Геноцида армян Сенсационная информация британского издания и очередная «сделка» Пашиняна «Гражданский договор» пожинает плоды созданной ею атмосферы ненависти Россия готовится ввести санкции против Армении Арман Царукян отказался драться с Исламом Махачевым 1-го июня Армянский мученик американской живописи Аршил Горки: к 120-летию художника Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Горячий регион и «комплекс ожидания» властей Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Турнир претендентов: Гукеш уступил, Непомнящий - единоличный лидер Невеста Джеффа Безоса появилась на государственном ужине в Белом доме в неуместном платье Запад опубликовал цену «прозападников» Freedom House фиксирует провалы Армении Как ударить по рейтингу собственной страны? Служебное расследование СНБ Провалы администрации стоят жизней Неявка Мирзояна стала причиной очередного антиармянского шага Предложение Аршака Карапетяна грозит нарушить покой действующих властей