Сегодня: 24 Апрель 2024г., 00:00

Ո՞վ և ինչպե՞ս կարող է հեռավար կրթություն ստանալ

Կարևորելով յուրաքանչյուր երեխայի կրթության շարունակականությունը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոնը էլեկտրոնային ուսուցում է իրականացնում բոլոր այն երեխաների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրացնել կրթության իրենց իրավունքը առկա ուսուցման միջոցով։

Հեռավար կրթություն կազմակերպվում է այն դեպքերում, երբ երեխայի համար դպրոց հաճախելն անհնարին է դարձել որևէ արտակարգ կամ ֆորսմաժորային իրավիճակների պատճառով՝ օրինակ եղանակային անբարենպաստ պայմանների, սուր վարակիչ հիվանդությունների տարածման կամ տարերային աղետների։ Բացի այդ, եթե երեխան ունի երկարատև բուժման կարիք, կամ, եթե երկրից հաճախակի է բացակայում՝   առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակցելու պատճառով։

Էլեկտրոնային ուսուցումը նախատեսված է նաև այն աշակերտների համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:

Եթե երեխայի ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն անցել են դիվանագիտական աշխատանքի, երեխայի համար հեռավար դասընթացներ են կազմակերպվում՝ առավելագույնը 1 կիսամյակ։ Ծնողների հետ ժամանակավորապես օտարերկրյա պետությունում գտնվող երեխաների համար կազմակերպվող սուսուցման տևողությունը չի կարող գերազանցել 20 օրը, եթե նրա կրթության իրավունքը չի իրացվում տվյալ երկրում։

Հեռավար ուսուցման համար կարող են դիմել նաև  Սփյուռքում բնակվող ընտանիքների երեխաները, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրերը՝ հետագայում Հայաստանում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

Նշենք, որ ԿՏԱԿ–ի E-school Armenia նախագիծը, որի միջոցով իրականացվում է էլեկտրոնային ուսուցման ծրագիրը, մեկնարկել է 2020 թ․–ի մարտից։ Մինչ օրս, ծրագրի միջոցով հեռավար կրթություն է ստացել ավելի քան 7700 երեխա։

Երեխայի էլեկտրոնային ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է դիմել ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման կենտրոն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 00374 10 57 84 55 /ներքին համար՝ 333, 301/:

Սոնա Մարտիրոսյան

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հանրային կապերի պատասխանատու

«Арсенал» одержал крупнейшую победу над «Челси» в истории Мир о геноциде армян 1915 года в Османской империи: высказывания известных личностей к 109-ой годовщине трагедии Пашиняну не верят даже на Западе В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Президент Турции терроризирует, а Пашинян подавляется Режим перешел к репрессиям и насилию в Тавуше Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Пашинян признает свою неудачу Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола Пашиняна Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другое Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?