Сегодня: 26 Апрель 2024г., 00:00

Քարագլուխը կորսված է

Քարագլուխը կորսված է։ Ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են Փառուխ գյուղը, սակայն գյուղը շրջապատված է ադրբեջանական ստորաբաժանումներով, իսկ հայկական ստորաբաժանումներ Փառուխում չկան ու բնակիչները չեն կարող վերադառնալ գյուղ։ Թշնամին շարունակում է ոչ միայն վերահսկել Արցախի տարածքում գտնվող Քարագլուխ բարձունքի այդ ուղղությունը, այլ նաև բարձունքում առաջխաղացել է դեպի Խրամորթ, Սարդարաշեն ու Խնաբադ ուղղություններով` փորձելով ուղիղ տեսանելիություն ապահովել նշված գյուղերի նկատմամբ, ինչպես բարելավում և ամրացնում է Քարագլխի իր դիրքերը։

Մինչև այժմ արդեն իսկ տրակտորների միջոցով կածաններով բացել են ճանապարհը, ապահովում են տեխնիկայի տեղաշարժը և մատակարարման գործընթացը։

Այստեղ նաև լուրջ վտանգ կա հակառակորդի Նոր Սեյսուլանի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջ առաջխաղացման դեպքում, որի հետևանքով կարող է Արցախը բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը։
Խրամորթ-Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ լարվածության մեկնարկից Արցախում եմ, չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, բայց այս օրերին ամբողջապես տիրապետել և վերլուծել եմ օպերատիվ տեղեկատվությունը և փաստում եմ հետևյալը.
1. Ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանությունները։ Սա պայմանավորվածության հետևանք էր և տարածքի գրավման հրավեր։

2. Իշխանությունից բացի նաև ընդդիմությունը ոչ մի ողջամիտ քայլ չի ձեռնարկել, խիստ անդեմ, համակերպված լուռ վիճակում են։ Այս ընթացքում ՀՀ ԱԺ ընդամենը 2 պատգավորի եմ տեսել Արցախում։
3. Լուսաբանման գործընթացում որոշ ԶԼՄ-ներ և գործիչներ մանիպուլյատիվ կոնտեքստում են ներկայացնում տեղեկատվությունը։
Արդյունքում.
Իշխանությունների ստորության, ընդդիմության կասկածելի լռության և որոշ ԶԼՄ-ների մանիպուլյացիայի պայմաններում Քարագլուխը կորսված է։

Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն նախևառաջ գործող կառավարող ուժն է։
Իրենց քթերից է գալու Քարագլուխն ու Փառուխը, իրենց խղճին է զոհված հիանալի սպա Միրզոյան Դավիթն ու մյուս տղերքը։
Քարագլխի շուրջ 1200 հեկտարը պարզապես հող չէ, դա ռազմավարական նշանակության բարձունք է և մեր հայրենիքի անբաժանելի հատված` ինչպես օրինակ Երևանի Կասկադը, Գյումրու հրապարակն ու Ծաղկաձորի ճոպանուղին։

Ի վերջո, քանի դեռ մենք հանդուրժում ենք այս իշխանություններին, իսկ իրենք հանդուրժում են այսպիսի կորուստները, ապա Արցախի սահմաններին նորանոր սադրանքներ են լինելու, շատ ռիսկային հատվածներ կան, որոնց տեղը թշնամին շատ լավ գիտի և այս ճակատագրին արժանանալու են նաև այլ բնակավայրեր ու բարձունքներ։
Աստված պահապան մեր հայրենիքին !

Արմեն Խաչիկյան
30.03.22թ.
Հ.Գ. Նկարում Քարագլուխ ռազմավարական բարձունքում եմ երկու շաբաթ առաջ։ Հիմա այստեղ թուրքեր են։

  
Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режима Азербайджан наглеет, Пашинян маневрирует Турция продолжает политику отрицания благодаря поведению Пашиняна Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» «Арсенал» одержал крупнейшую победу над «Челси» в истории Мир о геноциде армян 1915 года в Османской империи: высказывания известных личностей к 109-ой годовщине трагедии Пашиняну не верят даже на Западе В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Президент Турции терроризирует, а Пашинян подавляется Режим перешел к репрессиям и насилию в Тавуше Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .