Ողբերգություն Արմեն Վարդանյանի կյանքում
Մահացել է հաղորդավար, սցենարիստ Արմեն Վարդանյանի հայրը: Նա չի մանրամասնել, թե որն է եղել հոր մահվան պատճառը:
Արմենը ֆեյսբուքյան իր էջում միայն հայտնել է, թե երբ և որտեղ է կայանալու հոգեհանգստի արարողությունը:
Նա գրել է հետևյալը. «Հայրիկիս հոգեհանգիստը վաղը` 01.07ժամը 18.00-ից
Զոլեր սգո սրահում։Հասցե Գ.Հասրաթյան 25/3»:
Հավելենք, որ վերջին տարիներին Արմենը հեռուստատեսությունում հանդես չի գալիս, փոխարենը, նա գրում է ներկայացումների համար սցենարներ: 2000-ականներին Արմենը և Արտյոմ Մարկոսյանն իրարանցում էին արել հայկական հեռուստատեսությունում: Նրանց հաղորդումները համարվում էին այդ շրջանում ամենառեյթինգայինը: