Сегодня: 20 Апрель 2024г., 00:00

Շնորհավորեք ինձ, ես ունեմ սիրելի․․․Գոշից բաժանվելուց հետո Մաշը լուսանկարներ է հրապարակել

Բլոգեր Մաշը ներկայումս իր հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Նա լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ նոր և շքեղ մեքենա է ձեռք բերել։ Լուսանկարներին կից նա գրել է հետևյալը․ «Շնորհավորեք ինձ, ես ունեմ սիրելի։ Նրա անունն է  Evoque։

Էս կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում, էրեխեք: Ուրեմն պատմում եմ: Ամեն ինչ սկսվեց ինստագրամի Top-ից, երբ թերթելիս շատ պատահական տեսա հենց էս նույն մեքենայով մի աղջկա նկարներ, միանգամից սիրահարվեցի ու մտքումս ասացի` ես էլ եմ ուզու՜մ: Այդ պահին դեռ չէի էլ հավատում, որ մի օր ես էլ կունենամ էսպիսի նկարներ, բայց արի ու տես, որ խոսքն ուժ ունի: Ու, փաստորեն, ինստագրամում հանդիպած պատահական նկարն ինձ համար դարձավ ոգեշնչման աղբյուր:

Արդեն մեկ տարի շարունակ երազում էի էս մեքենայի մասին ու նույնիսկ հիմա քշելիս հավատս չի գալիս, բայց ուզում եմ, որ այս փոքրիկ պատմությունը ձեզ էլ մոտիվացնի, դուք էլ հավատաք ձեր ուժերին ու նպատակներին: Միգուցե ձեզ համար էլ «էս աղջկա» նկարներն այսօրվանից դառնան ոգեշնչման աղբյուր: Եթե մի բան սրտանց ուզենք, անպայման կկատարվի և կկատարվի հենց ճիշտ ժամանակին»:

Հիշեցնենք, որ վերջերս Մաշը Look & Face հաղորդման  հյուրն էր: Նա խոսել էր իր և Գոշի հարաբերությունների վերաբերյալ: Նրան հարց էին հնչեցրել տվյալ թեմայի վերաբերյալ։

Մաշը պատասխանել էր, որ երբեք չի խոսել իր անձնական կյանքի մասին, հիմա էլ չի պատրաստվում դա անել: «Գուցե կա, գուցե չկա, չգիտեմ»,-նշել էր բլոգերը: Մաշը նշել էր նաև, որ իր և Գոշի համատեղ նախագիծն այլևս չի լինելու:

Զրույցի ընթացում Մաշը նաև ակնարկել էր, որ ներկայումս ազատ է. «Քրոջս հետ խոսում էինք այն մասին, որ ոնց որ մեզ վրա մեղր քսած լինեն, սակայն սխալ մեղուներ են գալիս»: Նա նաև վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում:

Մաշի խոսքով՝ անձնականի մասին կխոսի, երբ հասկանա, որ հանդիպել է արժանի մարդու, ում հետ որոշել է ամուսնանալ: Ի դեպ, Գոշը ևս չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

Ի դեպ,  Starnews-ի աչքից չի վրիպել, որ Իննան մասնակցել է Գոշի մայրիկի ծննդյան  խնջույքին: Դատելով Իննայի հրապարակումից՝ բավական մտերիմ է Գոշի մայրիկի հետ: Նրանք ջերմորեն գրկախառնվում էին, իսկ ինստագրամյան սթորիին կից դերասանուհին գրել էր հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»:

Նշենք, որ Գոշի  այլ գործընկերներ ներկա չէին միջոցառմանը: Ի դեպ, Իննան այս տարի դառնալու է 27 տարեկան, իսկ Գոշը նրանից 2 տարի փոքր է: Հավելենք նաեւ, որ Իննան Զիրոյանից բաժանվելուց հետո նախընտրում է փակ պահել իր անձնական կյանքը: Ըստ Իննայի՝ անձնականը չհանրայնացնելը սովորել է նախկին սիրելիից՝ Հայկ Պետրոսյանից: Նրանք նշանադրված էին: Դերասանուհին վստահեցնում է, որ շատ շնորհակալ է այդ հարաբերությունների համար:





 

Пашинян признает свою неудачу Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола Пашиняна Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другое Почему представитель МИД России распространяет и комментирует ложь? Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь. Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша? Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей команды Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян «Урарту» проиграл «Арарат-Армении» Wine Story. Вино ко Всемирному дню Мальбека до 5000 драм Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Под давлением общественности отказались от очередной предательской программы Предупреждения Ирана властям Армении Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян Большими шагами к диктатуре: беспрецедентная пытка План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Пашиняновский режим отрекается от Геноцида армян Сенсационная информация британского издания и очередная «сделка» Пашиняна «Гражданский договор» пожинает плоды созданной ею атмосферы ненависти Россия готовится ввести санкции против Армении Арман Царукян отказался драться с Исламом Махачевым 1-го июня Армянский мученик американской живописи Аршил Горки: к 120-летию художника Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Горячий регион и «комплекс ожидания» властей Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Турнир претендентов: Гукеш уступил, Непомнящий - единоличный лидер Невеста Джеффа Безоса появилась на государственном ужине в Белом доме в неуместном платье