«Չգիտեմ՝ իրենցից ում եմ ավելի շատ սիրում»․ Մենչի զգացմունքային հրապարակումը կնոջ և դստրերի մասին ու պարն ավագ աղջկա հետ
Օրերս դերասան, պրոդյուսեր Մենչի՝ Արմեն Պետրոսյանի դստեր՝ Էլինայի սիրելին ամուսնության անակնկալ առաջարկություն է արել աղջկան։ Նա ակտիվ հրապարակումներ է անում դստեր օրվանից։
Այսօր դերասանը հրապարակել է կնոջ՝ Քրիստինայի և երկու դուստրերի՝ Էլինայի և Մարիայի լուսանկարները և մակագրել․ «Չգիտեմ էլ, իրենցից ում եմ ավելի շատ սիրում»։ Կից նա օգտագործել է նաև «իմ աղջիկները», «իմ ընտանիքը» հեշթեգերը։
Նշենք, որ Մենչն ու Քրիստինան ամուսնացած են արդեն 20 տարի, նրանց ավագ դուստրը՝ Էլինան, 18 տարեկան է։ Ամուսինները նաև զույգ երեխաներ ունեն՝ 14-ամյա Մարիան և Աշոտը։
Մենչը նաև հրապարակել է իր և Էլինայի պարն օրվա ընթացքում։