Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին

Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբեջանցիների կողքին, վտանգի մեջ ապրող մեր գյուղացիներին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը տանում է նրան, որ անասնապահությունը, բացառապես, խնդիր է դարձել սահմանամերձ Կութ, Սոթք, Ազատ, Նորաբակ գյուղերում, որովհետև արոտավայրերի և խոտհարքերի զգալի մասը անցել է ադրբեջանցիներին. «Ինչպես գիտենք, սահմանամերձ գյուղերում մարդիկ իրենց հացի խնդիրը լուծում են անասնապահության և գյուղատնտեսության միջոցով»,- ասաց համայնքապետը, նշելով՝ բնակիչները չեն կարողանում զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, քանի որ պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում նրանց. 

«Ամեն տարի կառավարությունը սերմացուի, վառելիքի, պարարտանյութի սուբսիդավորում էր իրականացնում, բայց այս տարի, չգիտես ինչու, չի հաստատել սուբսիդավորման ծրագիրը, չենք էլ կարծում, թե մոտակա մի քանի օրը այն կարող է հաստատվել: Մարդիկ չեն կարողանում անգամ հողագործությամբ զբաղվել և շատերին գյուղերում այլևս պահող ոչ մի հանգամանք չկա: Նրանք մտածում են՝ դե որ պիտի սոված, ծարավ մնանք, դուրս կգանք գյուղերից, մի մասը՝ ՌԴ, մյուս մասը՝ Աբովյան, Հրազդան, ով որտեղ կկարողանա: Մարդկանց սոցիալական վիճակը իջել է 0-ի, հացի խնդիր ունեն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ իրենց բնակավայրերից արտագաղթը արդեն սկսվել է և միայն վերը նշված 4 գյուղերը չեն լքում, այն համատարած բնույթ է կրում:

Մեր զրուցակիցը համոզված է, եթե պետությունը առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեր սահմանամերձ գյուղերում ապրող բնակչությանը, ապա անկախ ադրբեջանցիների ՀՀ տարածքում լինելուց, նրանք չէին լքի իրենց տները. «Եթե կառավարությունը, ամեն դեպքում, աջակցություն տար սահմանամերձ համայնքներին, մարդիկ գոնե այդ արտոնությունների համար կմնային: Նրանք հիմա ապրում եմ վտանգի մեջ՝ ադրբեջանցիների կողքին, ու նման պայմաններում ապրող մարդկանց մի հույս է պետք, որը կլիներ աջակցություն կառավարության կողմից»,- նշեց նա: 

Գեղամասարի համայնքապետը մեծ վտանգ է տեսնում բնակչության տները լքելու մեջ, նա կարծում է, որ դատարկ գյուղերը ադրբեջանցիները անարգել կկարողանան գրավել. «Եթե բնակիչները լքեն սահմանամերձ գյուղերը, ապա ադրբեջանցիները մեկ տարվա մեջ անարգել կարող են առաջանալ և տեր կանգնել այդ գյուղերին: Թող իշխանությունը որևէ մեկին չմեղադրի տարածքները լքելու մեջ, եթե մտնենք այդ մարդկանց դրության մեջ, ապա հանուն ինչի պետք է իր երեխայի ապագան դնի վտանգի տակ: Եթե պետությունը անհատի մասին չմտածեց ու անհատն էլ իրեն պաշտպանված չզգաց պետական մասշտաբով, ուրեմն՝ այդ անհատը երբեք չի մտածի այդ տեսակ պետության մասին»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Զվարթ Պետրոսյան