Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար

News.am-ը գրում է՝

Վերջին ամիսներին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամաշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս այս ամենից անմասն չի մնա։

2014 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։ 2021 թվականը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,4 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։

Հատկանշական է, որ 2021 թվականին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։ 

Проанализированное изображение

2021 թվականը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առումով ձեռքբերումների տարի էր․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 847 մլն դոլար, որ նախորդ տարվա համեմատ աճել է 24,5 տոկոսով։ Միաժամանակ աճ է արձանագրել Ռուսաստանից ներկրումը, որը 2021 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19,2 տոկոսով։

Հայաստանի արտահանման մեջդեպի Ռուսաստան արտահանումը կազմում է28 տոկոս, իսկ ներմուծումը՝ 33.3 տոկոս: Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածոներ, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեր և այլն), որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ և լայն սպառման ապրանքներ։

Արևմտյան տնտեսական պատժամիջոցները կդանդաղեցնեն Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Ներդրումների կրճատումը և բացասական սպասումները կտրուկ կարժեզրկեն ռուսական ռուբլին, ինչի հետևանքով կթանկանան  ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հայկական ապրանքների գները կբարձրանան ռուսական շուկայում մարդկանց եկամուտների նվազման պայմաններում։ Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատման։

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղությունը։ Ամեն տարի Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավորքաղաքացիներ մեկնում են ՌԴ՝ աշխատելու նպատակով, ինչը թույլ է տալիս խոշոր դրամական փոխանցումներ ստանալ։ Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 865 մլն դոլարի տրանֆերտներ, որը կազմում է ամբողջ տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը։ Առանց այդ գումարների (օգնության) Հայաստանում ապրող մարդկանց մի մասն ուղղակի չի կարող գոյատևել։

Բացի այդ, Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսատանից ներդրումների զուտ հոսքը կազմել է 52,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի ավելի է։ Ռուսական կապիտալով են գործում Հայաստանիբազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնց մի մասը հանդիսանում է ռուսական մայր ընկերության դուստր ֆիրման, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան»։ Արևմտյան երկրների կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ ուղղակի պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող դուստր ընկերությունների վրա։ Հայաստանի 10 ամենաշատ հարկ վճարող  ընկերություններից 5-ը գործում են ռուսական կապիտալով, դրանք ստեղծել են հազարավոր աշխատատեղեր և միլիարդավոր դրամներ են վճարում պետական բյուջե։ Ռուսական ընկերությունների գործունեության հնարավոր սահմանափակումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս պահին ռուսական ընկերությունների բաժետոմսերի գների կտրուկ անկումը անհնար է կասեցնել, և օտարերկրյա ներդրողները շտապում են ազատվել դրանցից։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանում տնտեսական ռիսկերը բավականին բարձր են և դրանց դիմագրվելու համար  Հայաստանի Հանրապետության կառավարությունը համալիր մոտեցում պետք է ցուցաբերի՝ չսպասելով վնասների ի հայտ գալուն։ 

Արամ Աճեմյան