Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Հայաստանը համաձայնում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում

Գործող վարչապետի ելույթի հիմնական իմաստն այն էր, որ պատրաստ է ստորագրել մի պայմանագիր, որով Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում և հիմքում դնելու է իրավունքների հարցը և երևի ինչ-որ երաշխավորներ լինեն այդ միջազգային իրավունքից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ըստ քաղաքագետի՝ ինչ-որ ստվերային բանակցություններ են գնում, որի հիմնական մոդեռատորները երկուսն են՝ Ռուսաստանն ու Եվրամիությունը. «Արտաքին հայտարարություններից ելնելով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև կան հակասություններ: Եթե խոսքը իրավունքների մասին է, հարց է առաջանում, թե այդ իրավունքները ինչպիսին են լինելու, Ադրբեջանը արդյոք համաձայնելու է պահպանել այդ իրավունքները և թե որոնք են լինելու միջազգային երաշխիքները»,- նշեց Ստեփան Դանիելյանը:

Նա այն կարծիքին է, որ այս ամենի հիմքում աշխարհաքաղաքական պայքար է՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև և Արցախի հարցը ընդհանրապես Հարավային Կովկասում Ռուսաստանի կամ Արևմուտքի ներկայության մասին է.

«Սա է գլխավոր ինտրիգը, որը արտահայտվելու է իրավունքների և երաշխքիների հարցում: Հիմնական գործընթացն այստեղ է գնում, և եթե ինչ-որ պայմանագիր ստորագրելու հարց լինի, ապա կարծում եմ՝ հնարավոր է ինչ-որ հակասություններ լինեն ՄԻՆՍԿ-ի խմբի երկրների միջև»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը չափազանց կարևոր ազդակ էր, քաղաքագետն ասաց, որ նույնսիկ Թուրքիայի և Ադրբեջանի ստվերային բանակցությունների միջև ինչ-որ հակասություններ կարող են լինել.

«Նրանց շահերը ևս տարբեր են: Նրանք դրական ազդակ համարում են այն, որ Հայաստանը համաձայնում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց այն ճանաչելուց բխում են մի շարք հարցեր, որից կսկսվի նրանց միջև հիմնական պայքարը»,- ասաց մեր զրուցակիցը: 

Խոսելով խորհրդարանական ընդդիմությունից, նա նշեց, որ որևէ միասնական տեսակետ դեռ չի հնչել նրանց կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ.

«Ընդդիմությունը պետք է արձագանքեր այս երկու կետով՝ ա. համաձայն է դրա հետ, կամ համաձայն չէ, բ. եթե համաձայն չէ՝ ինչ քայլեր են ձեռնարկելու: Եթե այս հարցերի պատասխանները չկան, սա կարող է լինել ընդդիմության մահը: Այս պահին ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի մասին խոսելը շատ դժվար է, որովհետև որքանով՝ ես եմ հասկանում, որևէ ներքաղաքական իրավիճակ չկա: Եթե հարցերի պատասխան լինի և այդ պատասխանների գոնե մի մասը հանրության համար լինի հստակ և հանրությունը ինչ-որ քայլերի միջոցով արձագանքի, նոր կարող ենք ասել, որ Հայաստանում ներքաղաքական ինչ-որ իրավիճակ կա: Հիմա չկա, և դա կարող է բերել ընդդիմության վերջնական հեղինակազրկմանը»,- եզրափակեց նա: 

Զվարթ Պետրոսյան