Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Политика

Պայքարը տեղափոխվում է ՍԴ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը մերժեց ընդդիմադիր ուժերի՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին պահանջը։ Չնայած դրան՝ ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն հայտարարել են, որ ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը։ Չի բացառվում, որ այլ ուժեր եւս բարձր դատարան դիմում ներկայացնեն։ 

«Հայաստան» դաշինքից տեղեկացանք, որ ՍԴ դիմումը նախապատրաստման փուլում է, վստահեցրին՝ մինչեւ հուլիսի 2-ը՝ օրենքով սահմանված վերջնաժամկետը, կդիմեն։ Դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի փոխանցմամբ՝ այն ավելի համապարփակ եւ ընդգրկուն է լինելու, քան ԿԸՀ ներկայացրած դիմումը, քանի որ մինչեւ ԿԸՀ դիմելը որոշ փաստերի չէին տիրապետում․ «Այս պահին էլ մենք ստանում ենք տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրախախտումների փաթեթներ եւ կարծում եմ՝ մինչեւ ՍԴ դիմելը կստանանք։ Այդ ամենը տեղայնացվում եւ ներկայացվում է ՍԴ-ի դիմումի մեջ։ Եվ, այո, դիմումը լինելու է ծավալուն՝ սկսած նախագահի լիազորություններն իրեն վերապահելու եւ Ֆեյսբուքում ընտրության օր հայտարարելու փաստից, վերջացրած դրանից հետո ապօրինի կերպով վարչապետի պաշտոնակատար մնալու եւ ընտրության օրը տեղի ունեցած խախտումները»։

Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաեւ ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք ԿԸՀ-ի կողմից համակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ չուսումնասիրվեցին։ «Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները՝ գործ ունենք շուրջ 200 հազար քվեի հետ, ինչն ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է»,- կարծում է Հայրապետյանը։ 

Նկատենք, որ ՍԴ-ն հայաստանյան որեւէ ընտրություններից հետո չի կայացրել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում, ուստի հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունեն հիմա եւ հատկապես ՍԴ գործող կազմից, որը Նիկոլ Փաշինյանը վերաձեւեց իր ճաշակով։ Իրավաբանի կարծիքով՝ այս դեպքը տարբերվում է նախորդներից, նախքան ՍԴ դիմելն արդեն առկա է վարչական դատարանի որոշում, որտեղ հստակ սահմանված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների ընթացքում չարաշահել է վարչական ռեսուրսը։

Նշենք, որ «Զարթոնք»-ն էր հայցադիմում ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Վճռի մասին Զոհրաբյանն իր էջում գրել է․ «Վարչական դատարանի վճռից հետեւում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների եւ ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել՝ դրսեւորելով անգործություն»: 

ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը լինելու է Արամ Վարդեւանյանը։ Հայրապետյանի փոխանցմամբ՝ գոնե այս պահի դրությամբ Վարդեւանյանի թեկնածության վրա է որոշումը կանգ առել։ Արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ԿԸՀ-ում կիրակի տեղի ունեցած նիստին եւս դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էր ելույթ ունենում եւ, դեպ, հայտարարեց, որ ՍԴ-ն կարող է ընդունել 3 տեսակի որոշում, առաջինը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, երկրորդը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու եւ երկրորդ փուլ նշանակելու, երրորդը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու եւ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու մասին։ Հարցրինք՝ իրենց հայցում ո՞ր պահանջն են ներկայացնելու։ «Դիմումը նախապատրաստական փուլում է, ուստի չեմ կարող այս պահին ասել, թե որ պահանջն է ներկայացվելու կամ՝ որոնք»։

«Պատիվ ունեմ» դաշինքից էլ մեզ փոխանցեցին, որ հայցը դեռեւս նախապատրաստական փուլում է։ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, ով ԿԸՀ-ում դաշինքի ներկայացուցիչն էր, մեզ փոխանցեց, որ իրենց հայցն էլ է տարբերվելու ԿԸՀ դիմումից․ «Բովանդակությունը գուցե նույնը լինի, բայց ավելի բացված, ծավալուն»։ Հարցրինք՝ արդյոք Դավիթ Հարությունյա՞նն է հայցը ներկայացնելու ՍԴ-ում, Հակոբյանն ասաց, որ այս պահին դեռ չկա որոշում։ Անդրադարձավ նաեւ դիտարկումներին, թե ինչու համատեղ հայց չի ներկայացվում։ «Դա տեխնիկապես էլ հնարավոր ու ճիշտ չէ։ Մենք մեր վստահված անձանց ենք ունեցել, իրենք՝ իրենց, ընտրախախտումների հավաքագրման պրոցեսները բացարձակ առանձին են եղել, հետեւաբար՝ տեխնիկապես անհնար է միասնական հայց ներկայացնել։ Եվ երկրորդ՝ եթե չեմ սխալվում, այս հիմքով ՍԴ դիմելը միասնական հայցի մեխանիզմ չի սահմանել»։

«Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանը եւս հայտարարել է ՍԴ դիմելու որոշման մասին:
Հիշեցնենք ՍԴ դիմելու ընթացակարգերը․ դիմումը բարձր դատարանին պետք է ներկայացվի ընտրությունների պաշտոնական արդյունքների որոշման օրվանից հետո հինգերորդ օրը, այսինքն՝ մինչեւ հուլիսի 2-ը։ Այնուհետեւ ՍԴ աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածների պահանջներին։ Եթե դիմումն ըստ ձեւի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում կարող է վերստին դիմել՝ համապատասխանեցված դիմումով։ 

Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմում, ՍԴ աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։ Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։

Եթե դիմումն ըստ ձեւի համապատասխանում է, ապա ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով վերջնական որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Այսինքն, մոտավոր հաշվարկներով՝ մենք հուլիսի երկրորդ կեսին կունենանք ՍԴ որոշումը։