«Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն». Բայդենը հայտարարություն է տարածել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ժողովրդին ուղղված ուղերձում, բացատրել է՝ ինչու է որոշում կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես միշտ ամերիկացի ժողովրդին խոստացել եմ ազնիվ լինել: Ճշմարտությունն այն է, որ սա տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այսպիսով, ինչ է տեղի ունեցել: Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին և լքեցին երկիրը: Աֆղանստանի զինվորականները փլուզվեցին՝ չփորձելով կռվել:
Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն և մահանան այն պատերազմում, որում աֆղանական ուժերը չեն ցանկանում պայքարել իրենց իսկ համար:
Մենք ծախսել ենք ավելի քան տրիլիոն դոլար: Մենք վարժեցրել և վերազինել ենք աֆղանական ռազմական ուժերը, որոնք բաղկացած էին մոտ 300 000 հոգուց ՝ անհավատալիորեն լավ սարքավորված, ուժերով ավելի մեծ, քան ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների զինված ուժերը:
Մենք նրանց տվել ենք բոլոր անհրաժեշտ գործիքները: Մենք վճարել ենք նրանց աշխատավարձերը՝ տրամադրելով իրենց օդուժի սպասարկումը, ինչը թալիբները չունեն: Թալիբները օդուժ չունեն: Մենք տրամադրել ենք օդային աջակցություն:
Մենք նրանց տվել ենք բոլոր հնարավորությունները՝ որոշելու իրենց ապագան: Այն, ինչ մենք չէինք կարող տրամադրել նրանց, այդ ապագայի համար պայքարելու կամքն էր: Սխալ է հրամայել ամերիկյան զորքերին միջամտել այն դեպքում, երբ Աֆղանստանի զինված ուժերը դա չէին անի:
Եթե Աֆղանստանի քաղաքական առաջնորդները, քանի դեռ նման իրավիճակ չկար, ի վիճակի չեղան համախմբվել հանուն իրենց ժողովրդի բարօրության, բանակցել իրենց երկրի ապագայի համար, նրանք դա երբեք չէին անի, քանի դեռ ամերիկյան զորքերը մնացել էին Աֆղանստանում՝ կրելով կրակի հիմնական բեռը և պայքարելով նրանց համար»,-ասել է Բայդենը:
Թալիբներն արագորեն սկսել են վերահսկողություն հաստատել Աֆղանստանի կարևոր քաղաքների վրա այն ֆոնին, երբ Բայդենը կատարում է իր խոստումը՝ զորքերը տուն ուղարկել մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը:
Կիրակի օրը թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլի վրա: «Թալիբան» շարժման համահիմնադիրը հայտարարվել է Աֆղանստանի նոր նախագահ այն բանից հետո, երբ շարժումը հայտարարել է, որ քսանամյա արևմտյան օկուպացիան «ավարտվել է»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии