«Այս տարիների ընթացքում եղել են պահեր, երբ ուզում էի հեռանալ». Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն և Արտակ Սարգսյանը երեկ նշում էին ամուսնության 10-ամյակը: Այս առիթով ընտանեկան ֆոտոշարք են արել, իսկ օրն անցկացրել են Գյումրիում.
«Քեզ թվում է, որ այս տարիները պարզապես ակնթարթ էին,ու չես զգացել՝ ինչպես են անցել: Ասում են չէ՝ այն ինչ որ լավ է, մի տեսակ արագ է սլանում»,-Armlady.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը բավականին սիրված է, շատերի համար էլ` օրինակ, բայց ինչպես դերասանուհին է պնդում՝ երբեք նպատակ չեն ունեցել հասարակության համար այդպիսին լինել.«Երբ ես ընտրություն էի կատարում, հասկանում էի, որ ոչ ստանդարտ է ու նման չէ մյուսներին: Ավելի շատ մտահոգություն է եղել, քան վստահությունն ու հավատը, որովհետև միշտ հասկացել եմ, որ դժվար եմ ընդունվելու ու ընկալվելու: Իմ կյանքում ավելի շատ վախեր են եղել, քան վստահություն, որ մենք այնքան օրինակելի կլինենք, որ օրինակ կդառնանք: Գիտեք, ես երբեք ոչինչ չեմ իդեալականացրել, ես միշտ խոսել եմ դժվարություններից, իմ ընտանիքի բարդություններից ու փորձել եմ ցույց տալ, որ դրանք պետք է կարողանանք հաղթահարել»:
Այն հարցին՝ արդյոք այս տարիների ընթացքում եղել է շրջան կամ պահ, որ որոշել է թողնել և հեռանալ. «Եղել է: Շատ տարբեր փուլեր են եղել: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, վեճերի և պոռթկումների ժամանակ կարող եմ տենց որոշումներ կայացնել: Ամուսնուս մոտ էլ է եղել տենց շրջան: Երբեմն էլ ուզում ես ամեն ինչ թողնել և մենակ մնալ, ամեն դեպքում ցանկացած իրավիճակ եղել է: Բայց այդ պոռթկումները երբեք չեն հասել վերջնական կետին, որպեսզի վերջնական գնամ, անվերադարձ: Մեզ մոտ ցանկացած վեճ այնքան արագ է անցնում, իսկ դա հաղթանակ է, ոչ թե պարտություն»:
Մեր զրույցի ընթացքում Անահիտ Կիրակոսյանը ընտանիքի հետ վերադառնում էր Գյումրիից, որտեղ էլ անցկացրել էին օրը. «Որոշեցինք ամենամտերիմ մարդկանցով գնալ, էքսկուրսիաներ գնացինք, իմ համար հավաքույթները այն չեն, ես սիրում եմ զբոսնել, նոր վայրեր բացահայտել»:

Անահիտը նաև պատմեց իրենց ֆոտոշարքի մասին, որի գաղափարը իրենն էր: Ուզում էր որ 10 տարի առաջ կատարվածը պատկերվեր լուսանկարներում. «Երբ վերջում տեսա արդյունքը, աղջիկներիս լուսանկարում տաս տարի առաջ և հետո, սկսեցի արտասվել: Նոր հասկացա թե ինչպես են մեծացել, ու ինչքան ժամանակ է անցել»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги