«Ապե, թարգի, ես Զվյոզդ չեմ». Հայկո
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը գրառում է կատարել՝ ի հիշատակ երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի։ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին։
Ալեքսանդր Բաբասյանն Ինստագրամյան էջում Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ինչքան եմ քեզ ասել, որ կենդանի լեգենդ ես, իսկ դու ասում էիր՝ ապե, թարգի, ես Զվոզդ չեմ… միշտ խոնարհվել ու հպարտացել եմ տեսակովդ, սովորել եմ ու պարծեցել, բայց չեմ սովորել ապրել առանց քեզ, առանց Հայկո Երևանում…»։