«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյան
Այսօր Առաջին ալիքի եթերում կլինի Հրաչ Քեշիշյանի «Երջանկության մեխանիկա» հեռուստաֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատար Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել նկարահանումների ծանր շրջանի, բայց և դրանց շնորհիվ կյանքի վերադառնալու մասին։
««Երջանկության մեխանիկա» համանուն ֆիլմը ստեղծվեց ցավի ու հուսահատության շաղախից: Ողբերգական 2020-ի ամենածանր պահերին, երբ ապրելու ոչ ուժ, ոչ ցանկություն չկար, քամում էինք մեր միջից էն խորքերում մնացած հույսը, կամքը, ու ամայացած աշխարհում ողջ մնացած ու իրար գտած երեխեքի պես շնչում, ապրում իրարով ու ֆիլմում ստեղծած կյանքով: Ստվեր էի... էստեղ մարմին առա.... Ես չգիտեմ դուք ինչ տեսնեք կամ ինչ կզգաք, բայց էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ... ներսումս կուտակվածը շատ է, ոչ էստեղ կտեղավորվի, ոչ էլ որևէ էջում։ Նայեք ուղղակի»,– գրել է Նազենին և հատուկ շնորհակալություն հայտնել Հրաչ Քեշիշյանին, որ կարողացավ կյանքի կոչել նախ՝ իրենց, հետո ֆիլմը։
«Սա ֆիլմ է ընկերության, սիրո, հավատարմության ու դավաճանությունների մասին, հետպատերազմյան հոգեվիճակի, փշրված երջանկության ու լավատես մարդկանց մասին մի մեծ պատմություն է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր խոսք, ժեստ ու հայացք: 2020-ից հետո երջանկությունն այլևս նույնը լինել չի կարող: Երջանկության մեխանիկան խախտված է: Սա տրակտատ է ներկայի մասին: Վայելեք դերասանական լավ խաղ, խորն ու իրական էմոցիաներ, այնպիսին, ինչպիսին մենք ապրել ենք ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում՝ 2020-ի դաժան դեկտեմբերից մինչև այսօր»,– գրել է դերասանուհին։




















Врач объяснил, нужна ли электрическая зубная щетка
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
Маск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Суд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраля
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде