«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովված է. թեժ քննարկում է եղել ՔՊ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա լուրից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ պայմանավորվել են, որ հանդիպման մանրամասները լրատվամիջոցներին չպետք է հայտնի դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, որոշ մանարամասներ գրել էր այդ հանդիպումից, ինչից հետո՝ երեկ, ԱԺ-ում պատգամավորները թեժ քննարկում են ունեցել, թե ինչպես կամ ինչ խողովակներով է մամուլը ինֆորմացիայի տիրապետում: Մենք գրել էինք նաեւ, որ Կառավարություն-Ազգային ժողով երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածության, ՔՊ-ականները պետք է նախապես հստակեցված հարցեր ուղղեին վարչապետին: Այսինքն՝ Փաշինյանը կանխավ պետք է իմանար՝ թիմակիցներն ինչ հարց են իրեն տալու, որ ըստ այդմ պատասխանի դրանց:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին լուրի հատկապես այդ հատվածն է վրդովվեցրել, ու դա է պատճառը, որ երեկվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը որեւէ հարցի չի պատասխանել՝ ցույց տալու համար, թե իր հետ նախապես ոչինչ էլ չի հստակեցվում, իրենք պայմանավորվածություն չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать