«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս
Սյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն եւ տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։
Այդ քայլերի շարքում է Սյունյաց հող պահող համայնքապետերի կալանավորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց լեգենդար զինվորական Ժիրայր Պողոսյանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, իսկ Պողոսյանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամեն սանտիմետրի համար կյանքը կտար եւ պատերազմից հետո մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։
Պարզվում է, իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Պողոսյանն ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել՝ նշանակվել էր 2018-ին։ Երբ խաղաղ ճանապարհով Պողոսյանից ազատվել չի ստացվել, նրան գործուղել են Ռուսաստան՝ ուսումնառության անվան տակ։




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз