«Մեկ օր ունեք, իսկ մյուս օրը մենք ձեզ բոլորիդ կոչնչացնենք»․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականներին տալիս է ուղիղ մեկ օր, որպեսզի նրանք վայր դնեն զենքերը և ինքնակամ հանձնվեն։
- Գիտեմ, որ ուզում եք հանձնվել, ես ձեր խոսակցություններն ունեմ։ Դուք չեք կողմնորոշվում, թե ում հանձնվեք... Խոսք եմ տալիս, եթե զենքներդ վայր դնեք, ինքներդ դուրս գաք, մենք ձեզ ձեռք չենք տա... Վաղը դուք մեկ օր ունեք, իսկ մյուս օրը մենք ձեզ բոլորիդ կոչնչացնենք»,- ասել է Չեչնիայի հանրապետության ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։