«Մեր ընտանիքը 10 տարեկան է»․ Անահիտ Կիրակոսյանը ջերմ ֆոտոշարք է հրապարակել
Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը նշում են ամուսնության 10-ամյակը։
Այս առիթով դերասանուհին ինստագրամյան էջում ջերմ ֆոտոշարք է հրապարակել սիրելիի հետ։ «Սեր ...Շնորհավոր մեր օրը... Տասը տարի միասին... Վարդե հարսանիք...»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը։
Դերասանուհին նաեւ լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ։ «06.02.2012 _ 06.02.2022։ Տասը տարի անց.... Ինչ արագ է սլանում ժամանակը... Կարծես երեկ լիներ, երբ երկու ձեռքս պարզած գրկեցի երկու փոքրիկ թաթիկներ... Այսօր արդեն մեծ աղջիկներ.... +երկու որդի =ՍԵՐ: Մեր ընտանիքը 10 տարեկան է»,- գրել է Անահիտը։