«Չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում». «Թալիբան»
Աղբյուր«Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել է Շահինը, որի խոսքը մեջբերում է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել է, որ «հենց այդ պատճառով է «Թալիբան»-ը ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:
Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ազգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբան»-ի ղեկավարության հետ երկրում խաղաղության և կայունության հասնելու շուրջը:
Քաբուլ թալբների մուտք գործելուց և երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով»:




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать