«Վեց ամիս միասին»․ Սեւակ Ամրոյանը՝ կնոջ հետ
Երգիչ Սեւակ Ամրոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սեւիակը պատկերված է կնոջ հետ։ Լուսանկարն արվել է Իսպանիայում։ «Վեց ամիս միասին»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Սեւակը։
Ավելի վաղ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սեւակ Ամրոյանը նոր երգ ու տեսահոլովակ էին ներկայացրել։ Երաժիշտների աշխատանքը ստացել է «Ամպեր» անվանումը։