ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերան Ռոզալյա Ասոյանը
Մարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը։ Կովկասի պաշտանության մասնակիցն ընդամենը մի քանի օրից բոլորելու էր 99-ամյակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Հյուսթոնում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությանը հղումով։
«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը», - ասված է հաղորդագրության մեջ։
1942 թվականին 19-ամյա Ռոզալյա Ասոյանն ինքնակամ մեկնել է ռազմաճակատ և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա դերասանուհի է դարձել և երկար տարիներ աշխատել է թատրոնում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դերասանուհին արգագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջ։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard