ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով կա 2 զոհ, ևս 20 մարդ գտնվում է փլատակների տակ
Առնվազն երկու մարդ է զոհվել է Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում տորնադոյի հետևանքով տարեցների տան մասնակի փլուզման պատճառով, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Եվս 20 մարդ գտնվում է փլատակների տակ: 5 անձի հաջողվել է դուրս գալ փլատակների տակից: Դեպքի վայրում են փրկարարական ծառայությունները: