Ադրբեջանական կողմը կրակ է բացել
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է խստորեն կատարվեն:
Մայիսի 7-ին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը:
«Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից,-նշել է նա:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Распад и дискредитация всех институтов: «Паст»