Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, խրախուսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա, և այդ ռազմավարությունը, Դե Վաալի կարծիքով, Ալիևին թերևս հաջողվում է։

Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Այժմ Ալիևը ցանկանում է, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչից հետո, ըստ նրա, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, ինչը Փաշինյանը չի կարողանա։ Նա Փաշինյանից պահանջում է մի բան՝ իմանալով, որ դա հնարավոր չէ։ Ո՞րն է այստեղ վերջնանպատակը, ի՞նչի է փորձում հասնել Ալիևը։

Թոմաս դե Վաալ․ - Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա և, ճնշում գործադրելով հենց Հայաստանի վրա, նա խրախուսում է պարոն Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունը թերևս նրան հաջողվում է։ Քանի դեռ Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներ կան, պարոն Փաշինյանն իրականում այնքան էլ չի մտածում Ղարաբաղի մասին։ Չեմ կարծում, որ նա ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բայց գուցե Հայաստանն ավելի թույլ հավակնություններ ունենա ու սկսի ավելի քիչ խոսել Ղարաբաղի անկախության մասին ու միգուցե ավելի շատ խոսի նրա ինքնավարության և ինքնորոշման մասին։ Միգուցե սա է ռազմավարությունը։

«Ազաատություն»․ - Թոմ, չեք կարծո՞ւմ, որ անհնար է պահանջել որևէ հայ առաջնորդից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, որը կներառի նաև Արցախը։ Թերևս դա կարող է արվել միայն այն բանից հետո, երբ Մինսկի խումբը կկարողանա կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու, քննարկելու համար։

Թոմաս դե Վաալ․ - Ակնհայտ է, որ հայ ղեկավարի համար անհնար է հրաժարվել Ղարաբաղի ժողովրդի տասնամյակների ձգտումներից, դա տեղի չի ունենա։ Կարող է ապագայում հնարավոր լինի խոսել ղարաբաղահայության տարածքային ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում, սակայն Բաքուն այդ մասին այլևս չի խոսում։ Այսպիսով՝ կրկին բոլորովին հակասական դիրքորոշումներ ունենք։ Մենք դեռ ունենք Մինսկի խումբը, որ պաշտոնապես բանակցում է, բայց, հիմնականում, ոչինչ անել չի կարող, և տեղում կան ռուսները, որպես կայունացման կարճաժամկետ գործոն։ Շատ անբավարար իրավիճակ է, կարծում եմ, յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է այս հակամարտության խաղաղ լուծումը տեսնել։