Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ
«Փաստինֆո»-ն գրում է.
«Սիսիանի Իշխանասարի տարածքից ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ չի քաշվել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասաց, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։
«Զինամթերքը, զորքն են թեթևացրել։ Այս պահին ընդամենը դա կարող եմ ասել, պետք է պարզեմ։ Կարող է նաև հետ էլ քաշվեն զորքերը»,-ասաց Արմեն Հակոբջանյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, սակայն համայնքապետը հստակ չգիտեր, թե որքան են զորքերը հետ գնացել։
ՊՆ-ն այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, միայն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են լուրը՝ ասելով, որ սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա»:




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В России появился ГОСТ на кемпинги