Ադրբեջանը պաշտպանվում էր․ Էրդողանը՝ Փառուխի դեպքերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի գործողություններն անվանել է «պաշտպանական պատասխան»։
«Ադրբեջանը լիովին կատարում է [Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև] եռակողմ համաձայնագրի դրույթները: Հետևաբար, Ադրբեջանի կողմից որևէ խախտում չկա: Քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, եղել է նաև պաշտպանական պատասխան»,- CNN Turk-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը: