Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր ափսոսանքն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության կապակցությամբ, որը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությանը եւ չի խախտել դրա դրույթներից որեւէ մեկը։
«Ցավով նշում ենք, որ սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն մինչ այժմ հայկական բանակի մնացորդների եւ հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի տարածքից դեռ ավարտված չէ։ Ուստի Հայտարարության դրույթները խախտողը հենց Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը»,- նշել են նախարարությունից։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին եւ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջեւ ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին»,- ընդգծել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե «Փուռուխ» է, այլ «Փառուխ»։
Վերոնշյալի կապակցությամբ ԱՀ ՊՆ-ն խնդրում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովել հայկական բանակի մնացորդների եւ անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքներից, խեղաթյուրված չնկարագրել Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժն իրենց երկրի ինքնիշխան տարածքներում, չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը եւ ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումը»,- հայտարարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»