Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը․ Խնապատի և Փռուխի ուղղությամբ ականներ են արձակվել
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: