Ադրբեջանցիները առևանգել են Տեղ համայնքի հովվին․ ռուսական կողմը բանակցություններ է տանում
Irakanum.am-ի տեղեկություններով մոտ մեկ ժամ առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցի զինծառայողները առևանգել են գյուղի հովվին և ոչխարներին։ Մեզ հայտնի դարձավ, որ առևանգված հովիվը նույն գյուղի բնակիչ է։
Այս պահին ռուսական կողմը բանակցություններ է տանում, որպեսզի հետ վերադարձնեն Հայաստանի բնակչին։ Այլ մանրամասներ՝ քիչ անց։