Ադրբեջանցիները հանել են Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթի խաչը, քանդել տանիքը
Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը, գրում է Karabakhrecords-ը։
Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները եկեղեցու գմբեթից հանել են խաչը։ Բացի այդ, տաճարը վերակառուցելու պատրվակով, բացի խաչից, ադրբեջանական կողմը քանդել է նաև եկեղեցու տանիքը։


Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ մեկ այլ հայկական եկեղեցի ներկայացնելով որպես «ուդիական»։

Ի պաշտպանություն վերոնշյալի՝ նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր երկրի ուդիական համայնքի հոգևորականների ներկայացուցիչների այցը նշված եկեղեցի։
Այսպիսով, եկեղեցի այցելության ժամանակ այն ներկայացվել է որպես «ալբանա-ուդիական մշակույթի հուշարձան», որը ոչ մի կապ չունի իրականության հետ։




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства