Ադրբեջանցի սահմանապահը սպանել է երեք ծառայակիցների
Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ՝ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Նշվում է, որ Ավազլին զենքը նետել է և դիմել փախուստի:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: