Ալիևը Շուշիի հռչակագիրն անվանել է նոր աշխարհաքաղաքական իրականության «ամենամեծ հաղթանակը»
Ալիևը Շուշիի հռչակագիրը անվանել է նոր աշխարհաքաղաքական իրականության «ամենամեծ հաղթանակը»։ «Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը, հետևում է ռազմավարական կուրսին՝ ուղղված համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և գլոբալ մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»,-այս մասին նա ասել է Եվրասիական տնտեսական 24-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում: Նրա խոսքով՝ «եղբայրական Թուրքիան» միշտ էլ մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին այդ գործընթացում։ «Հայրենական պատերազմում մեր հաղթանակը և ներկայիս գործընթացները ադրբեջանաթուրքական եղբայրության նվաճումներն են, անխորտակելի միասնությունը: Եվ նոր աշխարհաքաղաքական իրականության ամենամեծ հաղթանակը Շուշիի հռչակագիրն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատեց դաշնակցային կարգավիճակում գտնվող Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները: Անվտանգության և խաղաղության բարձր երաշխիք հանդիսացող այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի Եվրասիայի համար՝ ներառյալ Հարավային Կովկասը: Ադրբեջանը և Թուրքիան վստահորեն քայլերթ են անցկացնում՝ հանուն բոլորի համար շահավետ, բարեկեցիկ և արժանապատիվ ապագայի կառուցման, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել տարածաշրջանի ռեսուրսները, կապի և լոգիստիկ ներուժը: Էներգետիկ անվտանգության ապահովման գործում մեր երկրների համաշխարհային դերը կմնա Եվրասիայում կայուն համագործակցության և ժողովուրդների բարեկեցության ամուր հիմքը»,- ասել է Ալիևը։




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ