Ալիևին մոտ կանգնած գեներալը հայտարարել է, թե երբ կսկսվի 3-րդ Արցախյան պատերազմը
Ադրբեջանցի Ալիևին մոտ կանգնած գեներալը հայտարարել է 3-րդ Արցախյան պшտերազմի ամսաթիվը:
Ադրբեջանցի նախկին գեներալ, Ալիևի ընտանիքին մոտ կանգնած Արեֆ Յունեսը ապրում է ԱՄՆ-ում։ Նա հայտնում է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների Արցախում սպասվում է 3-րդ պшտերազմը։
Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ Ալիևը արդեն հայտարարել է, որ Արցախում հարցը լուծել է, այնուամենայնիվ կա շատ մեծ հավանականություն, որ այն կրկին կբռնկվի։
Այս մասին նա հայտարարել է Osmanqızı TV հեռաուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշում է, որ դրա ժամկետը 2024-2025 թթ․ է։ Առաջիկա 3-4 տարիները բավական են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին կրկին զինվելու համար։ Սակայն այս անգամ Բաքուն պետք է զգուշանա ու առավել լավ պատրաստվի, քանի որ միջազգային հանրությունը, հատկապես Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես հավակնություններ ունեն տարածաշրջանում ամրապնդվելու համար։ Իսկ նրանք իրենց նպատակներին հասնելու համար օգտագործելու են Հայաստանին։ Նրանք մինչև ատամները զինելու են հայկական բանակը։
Իհարկե, ռուսները փորձում են հստակ հասկացնել, որ եկել են Արցախ՝ երկարաժամկետ նպատակով։ Սակայն դա միայն միջանցիկ և կարճաժամկետ ցանկություն է, քանի որ այստեղ որոշիչ դերը խաղալու է արևմուտքը։
Արեֆ Յունեսը համարում է, որ ռուսական նոր զինատեսակներով Հայաստանի և իսրայելական և թուրքական զենքերով Ադրբեջանի զինումը ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստությունն է և կանխատեսում է, որ Ռուսաստանը չեզոք չի մնա հաջորդ ղարաբաղյան պատերազմում և կպատժի Ադրբեջանին ու հաղթաանակը կլինի Հայաստանինը»:
Նա նշում է. «Զարգացումները գնում են հօիգուտ հայկական կողմի: Հայկական բանակը վերազինվում է: Եվ մինչ Ադրբեջանի Հանրապետությունը գումար է վճարում Իսրայելին, Թուրքիային և Ռուսաստանին ՝ իր բանակը զինելու համար, հայկական բանակն իրականում զենք է ստանում առանց վճարելու»:




















Атаки ВСУ на Россию: какие регионы оказались в опасности ночью 19 декабря
Творожные плетенки с яблоком — праздничная выпечка без хлопот: радуют глаз и желудок
Роскачество выявило бактерии кишечной палочки в икре пяти торговых марок
Россиян предостерегли от готовки в алюминиевой посуде
Французский режиссер Кристиан де Шалонж скончался в возрасте 88 лет
Нутрициолог рассказала, почему люди набирают лишний вес в праздники
Brent подорожала до $62,46 за баррель
Депутат ответил, как скоро россияне могут навсегда попрощаться с WhatsApp
Временные ограничения введены в аэропорту Оренбурга
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»