Ալիևի և Էրդողանի պատասխանը Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանին»
Երևանի ու Անկարայի հայտարարություններն այն մասին, որ հայ–թուրքական ներկա գործընթացն առանց նախապայմանների է, լկտի սուտ է և ծաղր հայ ժողովրդի նկատմամբ։ Դա Էրդողանի ու Փաշինյանի համատեղ ձեռառնոցին է, քանզի թուրքական բոլոր նախապայմանները կա՛մ բավարարված են, կա՛մ բավարարման փուլում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով իր գրառումը վերնագրել է. Ալիևի և Էրդողանի պատասխանը Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանին»:
Նա, մասնավորապես, գրել է. «Մեծ խաբեություն է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են ստացվում։ Եթե դրական ազդակը Երևան–Ստամբուլ ավիաչվերթն է, ապա դա փափուկ բարձ դնել է, ոչ թե դրական ազդակ։
Իսկական ազդակը, այն էլ՝ բացասական, երեկ եկավ Ադրբեջանի խորհրդարանից։ Վավերացվեց 44–օրյա պատերազմից հետո օկուպացված Շուշիում կնքված թուրք–ադրբեջանական հռչակագիրը։ Փաստաթուղթ, որը ռազմաքաղաքական դաշինք է և որն ամբողջությամբ հակահայկական է (նաև՝ հակառուսական ու հակաիրանական)։
Այդ տխրահռչակ փաստաթղթի վավերացմանն է պատրաստվում նաև Թուրքիայի խորհրդարանը։ Ահա՛ ձեզ «առանց նախապայմանների» բանակցությունների իրական էությունը։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать