Ականի վրա 85 ադրբեջանցի է պայթել
Արցախի օկուպացված տարածքներ այցելած 85 ադրբեջանցի պայթել է ականի վրա։ ԻՆչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բոլոր 85-ն էլ 44-օրյայի ավարտից հետո էին անօրինական կերպով այցելել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական տարածքներ։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Էլշադ Գաջիևն ասել է, որ նրանցից 30 –ը մահացել է, 55-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Գաջիևը զգուշացրել է, որ, քանի դեռ ականազերծման աշխատանքները չեն ավարտվել, Արցախի օկուպացված տարածքներ թույլատրվում է այցելել միայն հատուկ այդ նպատակով նախատեսված տրանսպորտային միջոցով։