Главная Лента Видео Поделиться
Путин назвал условие для достижения глобальной стабильности Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать Ушаков заявил о понимании РФ необходимости продолжения контактов с США Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Синоптик предупредил о переменчивой погоде на этой неделе в Москве Путин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного Солдата Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Сборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна Григоряна
Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Путин назвал условие для достижения глобальной стабильностиНовым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знатьПочему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»Ушаков заявил о понимании РФ необходимости продолжения контактов с СШАОт «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовСиноптик предупредил о переменчивой погоде на этой неделе в МосквеПутин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного СолдатаАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesСборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна ГригорянаНикакого больше желе и варенья. Клубничное масло с фисташками: к хлебцам, тостам или в кашу Россиянам упростят доступ к МРТ Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамИран пригрозил Израилю повторением «позорного исхода» из Ливана Стали известны подробности ночного налета на Воронежскую область

Ամենօրյա բաները՝ այն, ինչ կատարվում է, լուսաբանման ենթակա չի

Hraparak.am-ը գրում է.

Դեկտեմբերի 2-ին համացանցով տարածվեցին կադրեր, որոնք արված են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի մոտակայքից, եւ որտեղ պարզ երեւում ու լսվում էր, թե ինչպես են կրակահերթեր արձակվում ադրբեջանական դիրքերից: 

Ո՛չ Արցախի ՊԲ-ն եւ ո՛չ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը որեւէ տեղեկություն չտվեցին: Առաջին պաշտոնյան, ով խոսեց կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մասին, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր: Նա ասաց, որ կրակահերթը սկսվել է առավոտյան 10։30-ին, անցել է բնակիչների այգիների միջով ու տեւել է 10-15 րոպե, կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Կրակահերթերի հետեւանքով մարդկային եւ նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

Ինչո՞ւ են հանկարծ սկսել կրակել: Ըստ տարածված վարկածի, ադրբեջանցիները կրակը բացել են այն բանից հետո, երբ հայկական կողմը Կարմիր Շուկայում բարձրացրել է Արցախի դրոշը: Ադրբեջանական կայքերն այն ակտիվորեն տարածում են ու իրենց բացած կրակը ներկայացնում որպես պատիժ «հայկական քրջեր» բարձրացնելու համար: Իսկ մերոնք այս թեման չեն համարում լուսաբանման ենթակա: 

Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները պահանջել են հանել Կարմիր Շուկայում ծածանվող հայկական դրոշը: Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «խնդրեց» տվյալ թեմայով դիմել ՊԲ խոսնակին, իսկ վերջինս ասաց, որ թեման առհասարակ լուսաբանման ենթակա չէ, կա «ռազմական գաղտնիք» հասկացություն: 

Երբ առարկեցինք, թե ինչ ռազմական գաղտնիք, կրակում են մեր տարածքի ուղղությամբ, կադրերն ազատ դրված են համացանցում, ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը պատասխանեց. «Օնլայն մեկնաբանությունները, որ ով ինչ ասես, ասում ա, ճիշտ ա, թե չէ, շատ սխալ է, սխալ է, որ սկսում ենք էդ դիսկուրսի մեջ աշխատել: Եթե հայտարարելու բան լիներ, հաստատ հայտարարած կլինեինք մեր կայքում: Ամենօրյա բաները՝ այն, ինչ կատարվում է, լուսաբանման ենթակա չի»:
Այսինքն՝ կրակում են, կարող է մարդ սպանեն, ադրբեջանցիներն իրենց կայքերում հարյուր տեսակի մեկնաբանություններ են անում ու տարածում համացանցով, իսկ մենք ասում ենք՝ լուսաբանման ենթակա՞ չէ: Եթե այն, ինչ ամեն օր կատարվում է, լուսաբանման ենթակա չէ, բա ի՞նչն է ենթակա լուսաբանման: «Ես չեմ ասում այն, ինչ կատարվում է, լուսաբանման ենթակա չի, հիմա դա էն թեման չի, որին պաշտոնապես պատասխանենք, դրան անդրադառնալը վնաս է մեզ համար»,- ասաց Արցախի ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը:  

Տեղին է հիշեցնել, որ մի 3-4 տարի առաջ օպերատիվ ռեժիմով ՊՆ-ն տեղեկացնում էր հրադադարի ցանկացած դեպքի մասին: Այսօր հայկական երկու պետությունների պաշտոնական վերնախավը որեւէ արտառոց բան չի տեսնում կրակոցների մեջ, իսկ ամենավատն այն է, որ ՀՀ քաղաքացիներն ընտելանում են այդ իրավիճակին: Կարծես այդպես էլ պետք է լիներ: