Այսօր զոհված Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 երեխաների հայր. լուսանկարներ
Այսօր ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինառայող, 33-ամյա Հրաչ Արամի Մանասարյան։
Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, երկու անչափահաս երեխաների հայր։