Այսօր վերջին օրն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ընտրության մասնակցած քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել, որոնք ներկայացնելու են ՍԴ-ին։ Բայց որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին։ Երեկ «Հայաստան» դաշինքն արդեն ներկայացրել է դիմումը ՍԴ։
«Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի այսօր։ Դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հարցին՝ քննարկվե՞լ է «Հայաստան» դաշինքի հետ մեկ միասնական հայցով դիմելու հարցը, ասաց․ «Չի քննարկվել, որովհետև տեխնիկապես դրանք առանձին դիմումներ են, մեկ միասնական դիմումի մեխանիզմ մեզ հայտնի չէ»։
Դաշինքների հայտնաբերած խախտումներն էլ են տարբեր։ «Սահմանադրական դատարանը դրանք կմիացնի և միասին կքննի, թե առանձին՝ արդեն տեխնիկայի հարց է»,- ասաց Հակոբյանը։ ՍԴ դատաքննության ժամանակ իրենց հայցը, հավանաբար, կներկայացնի Դավիթ Հարությունյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года