Այսօր 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք:
Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
Հիշեցնեք, որ օգոստսի 16-ին տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии