Այս կինը երեխաներին ողջ ողջ դագաղի մեջ էր դնում. Տարիներ անց նա դրա համար մրցնակ ստացավ
Մինչև 2007 թ. քչերն էին լսել Իռենա Սենդլերի մասին: Այդ ժամանակ մի քանի աղջիկ Հաղթանակի օրվա առթիվ զեկույց պատրաստելիս նրա անունը հայտնաբերեցին արխիվներում:
Պարզվեց՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վարշավայի գետտոյից 2 500 երեխայի էր փրկել: Այդ ժամանակ Իռենան լեհական ընդհատակյա կազմակերպության՝ «Հրեաներին օգնության խորհրդի» (Zegota) անդամ էր:Երբ արգելեցին գետտո մտնել բոլոր ոչ հրեաներին, Իռենան իր և իր գործակցի համար անցաթուղթ ստացավ Վարշավայի Համաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտից:

Այդպես կանայք կարողացան հանգիստ անցնել գետտոյի տարածք և օգնել այնտեղ ապրող մարդկանց: Նրանք հաճախ իրենց հետ սնունդ և դեղամիջոցներ էին տանում:Ամենագլխավորը՝ նրանք այդտեղից երեխաների էին դուրս բերում: Դրա համար տարբեր մեթոդներ էին կիրառվում՝ երեխաներին տեղափոխում էին աղբի տոպրակներով, նետում էին ցանկապատից այն կողմ, կոյուղով էին հանում:
Իռենան փոքրիկներին թաքցնում էր իր գործիքների պայուսակի մեջ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ բրեզենտի տակ բեռնատարում: Նա միշտ իր հետ տանում էր շանը, որին վարժեցրել էր հաչել գերմանացի պահակների վրա: Դա օգնում էր խլացնել երեխաների լացի ձայնը կամ աղմուկը:
Երբեմն Սենդլերը կաշառում էր պահակներին: Հետաքրքիր է, որ կինը գրառում էր բոլոր փրկված երեխաների անունները՝ հույս ունենալով հետո նրանց օգնել միանալ իրենց ընտանիքներին: Այդ թղթերն Իռենան ապակե տարաներով հորում էր թաղում: Վերջում այնտեղ հայտնաբերվել է 2 500 երեխայի անուն:




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке