Այս պահին ադրբեջանցիների ձայները չկան. իրավիճակը՝ սահմանամերձ Խրամորթում
Խրամորթում այս պահին հանգիստ է․ չեն կրակում, ձայներ էլ չեն հանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ բանակցությունները, հավանաբար, արդյունք են տվել։
Հիշեցնենք, որ երեկվանից Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարևանությանբ տեղակայված ադրբեջանական դիրքից ադրբեջանցիները, փորձելով ահաբեկել գյուղի բնակիչներին, բարձրախոսներով ուժի կիրառման սպառնալիքով խրամորթցիներին «կոչ են արել» լքել հայրենի տները։ Ադրբեջանական կողմի սադրանքներին, բնականաբար, գյուղացիները, չեն տրվել։
Ժամեր առաջ Արցախի ՆԳՆ-ն հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրառմամբ հայտնել էր, որ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն ու խաղաղապահ առաքելության պատասխանատուները տեղում են և բանակցություններ են ընթանում։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ