Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատվաստումների ցուցանիշները:
«Պատվաստումային գործընթացի արդյունքում արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը, և առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարը:
Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում ակտիվացել է խթանիչ դեղաչափով պատվաստումների ընթացքը:
«Դրանք իրականացվում են ամբողջական պատվաստումը ստանալուց 6 ամիս հետո»,- հավելեց Ավանեսյանը:
Ավանեսյանը հորդորեց քաղաքացիներին պատվաստվել և այսկերպ պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги