Անահիտ Հարությունյանը՝ ազատ սեքսի, ընկերության եւ ամուսնության մասին
Անահիտ Հարությունյանի հետ մեր նոր հարցազրույցը մոդելային կարիերայի, հերթական ուղեւորության, կամ էլ աշխատանքային նորությունների մասին չէ: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ազատության, հակառակ սեռերի միջեւ հավանական ընկերության, սիրո սահմանների, հայկական եւ եվրոպական հայացքներին իր վերաբերմունքի մասին, եւ ոչ միայն:
Ազատության մասին
Ազատությունը նշանակություն է ստացել այն ժամանակ, երբ արհեստականորեն ստեղծվել է անազատությունը: Զարգացման սկզբնական փուլում դրսեւորվել է հիմնականում ֆիզիկական մակարդակով` ստրուկներ, ծառաներ, դարեդար անցնելով զարգացման նորանոր փուլեր` հասել է գրեթե կատարյալ գիտակցական մակարդակի՝ կրոն, դպրոցներ, համակարգիչ եւ այլն: Անկախ նրանից, թե մարդն ապրում է մեր պատկերացմամբ ազատ կամ անազատ կյանքով, նա գտնվում է անազատության մեջ` միաժամանակ չգիտակցելով իր ազատությունը տիեզերքում, քանի որ աշխարհը չի սահմանափակվում այն կետով, որտեղ բնակվում է անհատը: Արդյունքում բոլորն ազատ են, բայց չափազանց անազատ, որպեսզի դա գիտակցեն: Ես ազատ եմ, քանի որ կա անսահմանությունը:
Միջանձնային հարաբերությունների մասին
Մարդկային բոլոր տեսակի փոխհարաբերություններում ողջունում եմ անմիջականությունը: Ինչ վերաբերում է շփման մակարդակի վրա գտնվող ազատությանը, փորձում եմ տեղավորվել դիմացինի` ազատության մասին պատկերացումների սահմաններում: Շփման ծավալն, առհասարակ, հասցված է նվազագույնի:
Ընկերության եւ ընկերների մասին
Ընկերությունը ժամանակով ստուգված, ընդհանուր հետաքրքրությունների եւ ենթագիտակցական ու գիտակցական համակարգի վրա հիմնված շփումն է:
Իմ ընկերները նրանք են, որոնք զգում են իմ ուշադրությունն ու ջերմությունը:
Աղջիկ-տղա ընկերություն հնարավոր է որոշակի տարածություն սահմանելու դեպքում, իսկ ընկերուհիների պես հոգին միմյանց առաջ անմնացորդ սփռելու դեպքում` ոչ: Ընկերությունն ինձ համար արդեն իսկ ենթադրում է ազատ շփում երկու մարդկանց միջեւ`առանց պահանջներն ու կարծրատիպերը միմյանց պարտադրելու:
Սիրո ազատության եւ սահմանների մասին
Երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին եւ երեւակայությանը, սահմանների մասին խոսելը տեղին չէ:
Հայկական ավանդական եւ եվրոպական հայացքների մասին
Միանշանակ ճշմարտություն գոյություն չունի, երբ խոսքը վերաբերում է սուբյեկտիվիզմին: Հայաստանում եւ նմանատիպ երկրներում այդ տեսակը կրում է օբյեկտիվ բնույթ: Ի՞նչն է լավ եւ ինչը`վատ, անձը պետք է ինքնուրույն որոշի:
Աշխարհայացքի եւ տեսակետի ձեւավորման վրա կամա թե ակամա ազդում է անձի`սոցիումի հետ ունեցած կապը:
Զույգերի միջեւ մինչամուսնական սեռական կապի մասին
Հայկական մենթալիտետը ենթադրում է զույգերի միջեւ սեռական հարաբերությունների հետաձգում մինչեւ ամուսնություն: Իմ կարծիքով՝ ընդունված ավանդույթն ունի մի շարք դրական կողմեր կայուն ընտանիքի ձեւավորման գործում, հոգեբանական տեսանկյունից, սակայն, բացասական կողմերը եւս շատ են: Ամուսնությունը տիեզերք գնալու նման մի բան է: Ի՞նչ կլինի տիեզերագնացի հետ, որը մինչեւ տիեզերանավ մտնելը չի անցել համապատասխան նախապատրաստություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի անձնական արխիվից
























Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке