Անահիտ Սիմոնյանը խորը դեպրեսիայի մեջ է. նա անդադար լաց է լինում (լուսանկար, տեսանյութ)
Starnews-ն խորը ցավով արդեն տեղեկացրել է, որ սիրված երգիչ Հայկոն մահացել է:

Starnews-ի տեղեկություններով՝ երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, խորը ճգնաժամի մեջ է:

Օրեր շարունակ Անահիտը չէր կարողանում պատասխանել ընկերների զանգերին. երգչուհին անդադար լաց է լինում:

Ավելի վաղ Անահիտը սթորի էր տեղադրել՝ նշելով, որ իրենց կյանքում ծանր շրջան է: Հետո լռությունից հետո տեղադրել էր Հայկոյի հեղինակած երաժշտություններից մեկը:
Հավելենք, որ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով:

Հայկոյի մոտ արյան վարակում էր, թոքերի 90%-ն ախտահարված էր:
Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն էր, քանի որ թթվածինը տեղ չէր հասնում:

Օրգանները հերթով սկսում էին չկատարել իրենց գործառույթը:



















