Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է Հրազդան գետում․ Մանրամասներ
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ։ Փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհյատ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել ավագ պարեկ Գագիկ Ասլանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում՝ խցանում չլինելու համար։ Փրակարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային։




















Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение