Անպայման չէ 3-րդ անգամ պատվաստվել նույն պատվաստանյութով․ Ավանեսյանը մանրամասնեց
Այսօր կառավարության անդամների ճեպազրույցների ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց երրորդ՝ խթանիչ պատվաստանյութի ստացման կարգը։
«Չկա պահանջ, որ քաղաքացին պետք է 3-րդ անգամ պատվաստվի նույն պատվաստանյութով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը եւս ազդում է արդյունավետության բարձրացման վրա։
Որեւէ տարբերություն չկա, եթե պատվաստվել են առաջին երկու դեղաչափը մի պատվաստանյութով՝ կարող են հստակ կերպով փոխել այն եւ պատվաստվել մեկ այլ պատվաստանյութով»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ երկու դեղաչափը համարվում է ամբողջությամբ պատվաստված, իսկ երրորդը կոչվում է խթանիչ դեղաչափ։ Երրորդ դեղաչափ ստանալը դեռ պարտադիր չէ։
ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրեց Հայաստանում ընդհանուր պատվաստումների ցուցանիշը։ Այսպիսով, Հայաստանում իրականացվել է 1,591,809 պատվաստում՝ 920,650 քաղաքացի ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, 670,710 քաղաքացի ստացել է երկրորդ դեղաչափը։ Կան արդեն մոտ 500 քաղաքացիներ, որոնք ստացել են 3-րդ խթանիչ դեղաչափը։




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем