Առատ ձյան պատճառով գարնանային արձակուրդը երկարաձգվում է. ԿԳՄՍ
Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26 (շաբաթ): Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՍՄ նախարարությունից։
Նշվում է, որ հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների: