Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
Ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը: Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերել են կախված դի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Այս պահին որոշվում է՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ