Ասես իրական ձկներ լինեն. տաղանդավոր նկարիչն ուշագրավ 3D պատկերներ է ստեղծում (լուսանկարներ)
Ճապոնացի նկարիչը, որը համացանցում հայտնի է Ֆեյֆ Դոնգ (Feif Dong) անունով, զարմանահրաշ եռաչափ նկարների շարք է ներկայացնում, որոնցում պատկերված առարկաներն առաջին հայացքից չափազանց իրական են թվում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրա աշխատանքներում գերակշռում են ակվարիումով ձկնիկների 3D պատկերները: Ձկները նման ոճով պատկերելու ավանդույթը Ճապոնիայում տարածում է գտել մոտ մեկ տասնամյակ առաջ: Այդ ժամանակվանից ի վեր նկարիչները զարգացնում են նկարչական տեխնիկան և հմտանում:
Դոնգի աշխատանքները ինչպես նկարներ, այնպես էլ քանդակներ կարող են համարվել, քանի որ բաղկացած են ակրիլային ներկի մի քանի շերտերից, որոնք նկարիչը ձեռքով տարածում է: Այդ շերտերից յուրաքանչյուրն ամրացվում է թափանցիկ խեժանման նյութի վրա: Վարպետի յուրաքանչյուր սխալ կարող է ուղղակի փչացնել շաբաթներ, երբեմն էլ՝ ամիսներ տևած աշխատանքի արդյունքը:
Թափանցիկ խեժն իր ցանկացած տարայում լցնելուց հետո նա թողնում է, որ այն չորանա, այնուհետև սկսում նկարել ակրիլային ներկերով: Ամեն մի շերտն ավարտելուց հետո նա կրկին մի քանի ժամ սպասում է, մինչև ներկն ու խեժը չորանան: Այս գործողությունը կրկնվում է մոտ 20 անգամ, որից հետո միայն արվեստի գործը պատրաստ է լինում: 






















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard